ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

ՈՒկրաինայի սադրանքը՝ պատերազմում Լեհաստանը, այլ երկրներ և ՆԱՏՕ-ն ընդգրկելու նպատակով

ՈՒկրաինայի սադրանքը՝ պատերազմում Լեհաստանը, այլ երկրներ և ՆԱՏՕ-ն ընդգրկելու նպատակով
13.09.2025 | 18:32

Ռուս-ուկրաինական հակամարտությունը սրելու, խաղաղության հույսերը թաղելու հետևում Զելենսկու և, հնարավոր է, դարձյալ Արևմուտքի գլոբալիստների ականջներն են

Սեպտեմբերի 10- ի վաղ առավոտյան լեհական բանակի օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է բազմաթիվ թռչող օբյեկտների ոչնչացման մասին, որոնք նույնականացվել են որպես ԱԹՍ ու խախտել են երկրի օդային տարածքը: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքով՝ գիշերը գրանցվել է օդային տարածքի 19 խախտում:

Նույն օրվա առավոտյան Տուսկը X սոցիալական ցանցում պաշտոնապես հայտարարել է, որ Լեհաստանի օդային տարածքը խախտվել է ռուսական մեծաթիվ ԱԹՍ- ների կողմից, որոնք «վտանգ էին ներկայացնում»։ Նա ԱԹՍ- ների՝ ռուսական լինելու վերաբերյալ ապացույց չի ներկայացրել: Տուսկի խոսքով՝ դրանք բոլորը ոչնչացվել են։ Եթե հավատանք Տուսկին, բոլոր անօդաչուները թռել են Բելառուսի տարածքից, սակայն Տուսկի ասածին հավատալու հիմքեր չկան:

Դատելով ամենից, նրա այս հայտարարությունը նախապես ծրագրված սադրանքի բաղկացուցիչ մասն է, որը նպատակ ունի հետագայում Բելառուսի նկատմամբ «պատասխան» քայլերով սադրել ու պատերազմում ընդգրկել նաև Ռուսաստան- Բելառուս միութենական պետության անդամ այդ երկրին, իսկ հետո Լեհաստանին օգնելու շտապող ՆԱՏՕ- ին, նրա անդամ պետություններին:

Պատահական չէ, որ ինչպես արևմտյան բազմաթիվ երկրներում, այնպես էլ Նիկոլ հայադավի իշխանության օրոք արևմտյան «կոդլում» գտնվող Հայաստանում Արևմուտքին ծառայող, նրա հինգերորդ շարասյունը հանդիսացող լրատվամիջոցներն անմիջապես սկսեցին իրականությունը գլխիվայր շուռ տված ներկայացնել՝ իրենց հրապարակումների համար ընտրելով, օրինակ, այսպիսի վերնագրեր՝ «Պուտինը սադրում է ՆԱՏՕ- ին»…

Միջադեպի կապակցությամբ ՆԱՏՕ- ն Լեհաստանի խնդրանքով գործի է դրել Հյուսիսատլանտյան պայմանագրի 4- րդ հոդվածը՝ դաշինքի անդամների խորհրդակցություններ սկսելու համար:

Լեհաստանն, իր հերթին, հարցում է ուղարկել ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդ՝ երկրի օդային տարածք ԱԹՍ- ների ներթափանցման հետ կապված ՄԱԿ- ի ԱԽ արտահերթ նիստ անցկացնելու համար. այս մասին հայտնել է ՄԱԿ- ում Հարավային Կորեայի մշտական ներկայացուցչությունը, որը սեպտեմբերին կատարում է մարմնի նախագահի գործառույթները։

«Լեհաստանը նիստի անցկացման հարցում է արել: Քննարկումներ են ընթանում դրա անցկացման ամսաթվի վերաբերյալ»,- լրագրողներին հայտնել է մշտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը։

Ինչպես ՏԱՍՍ- ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը, այս հարցի շուրջ Անվտանգության խորհրդի նիստը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 12–ին:

Ինչպես հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, ՌԴ ԶՈւ-ն սեպտեմբերի 9- ի լույս 10- ի գիշերը հարվածել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին Իվանո-Ֆրանկովսկի, Խմելնիցկիի, Ժիտոմիրի մարզերում, ինչպես նաև Վիննիցայում և Լվովում: Լեհաստանի տարածքում խոցման օբյեկտներ չեն ծրագրվել ու չեն խոցվել: ՌԴ ԶՈւ- ի կողմից գործադրված ԱԹՍ- ների հեռահարությունը, որոնք իբր հատել են Լեհաստանի հետ սահմանը, չի գերազանցում 700 կիլոմետրը: ՌԴ ՊՆ-ում հայտարարել են, որ պատրաստ են լեհական կողմի հետ «այս թեմայի շուրջ» խորհրդակցությունների: ՌԴ ԱԳՆ- ն պաշտպանել էր դրոնների միջադեպի շուրջ Լեհաստանի հետ շփումներին պատրաստ լինելու Պաշտպանության նախարարության առաջարկը:

Ըստ Life.ru- ի հրապարակման , ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հերթին ապացույցներ է ներկայացրել, որոնք հերքում են դրոնների պատկանելությունը Ռուսաստանի Դաշնության որևէ ստորաբաժանման:

Հաջորդած սպառնալիքները

Ինչպես հաղորդել է «Sky News»- ը, ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Լեհաստանի օդային տարածքի խախտման հետ կապված միջադեպից հետո: Ռյուտեն կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը և սրացումը, նաև պահանջել է «չխախտել դաշնակիցների օդային տարածքը»։ ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը «պատրաստ կլինի»…

«Հյուսիսատլանտյան դաշինքը վճռականորեն տրամադրված է պաշտպանել դաշնակիցների տարածքի յուրաքանչյուր թիզը»,- ասել է Ռյուտեն։

ԱԹՍ- ների հետ կապված միջադեպից հետո Ռուսաստանին հետևանքներով սպառնացել է նաև Գերմանիայի ԱԳՆ- ն: Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը, «Reuters»- ի փոխանցմամբ, հայտարարել է, որ Բեռլինը պատրաստ է Ռուսաստանին «հստակ պատասխան» տալ Լեհաստանում դրոնների հետ կապված միջադեպից հետո:

«Մենք պետք է դրան հստակ պատասխան տանք, և մենք դա կանենք»,- հայտարարել է Յոհան Վադեֆուլը, որը Մոսկվային մեղադրել է Լեհաստանի օդային տարածքը խախտելու մեջ և իրավիճակն անվանել «վտանգավոր էսկալացիա»:

Դե ինչ, Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ- ից Գերմանիայի կրած ջախջախից պարտությունից հետո ֆաշիստների թոռները և ծոռները չեն հանգստանում ու բաղձում են ռևանշի հասնել ԽՍՀՄ- ի իրավահաջորդ ՌԴ- ի նկատմամբ:

Բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ ունե՞ն այդքան համարձակություն՝ ՌԴ- ին հստակ պատասխան տալու, թե արտգործնախարարը պարզապես աքլորանում է… Եթե համարձակություն ունեն, ապա թող փորձեն իրենց բախտը, Գերմանիայի արտգործնախարարությունը և, ընդհանրապես, կառավարությունը, ռուսական «Օրեշնիկով» հյուրասիրվելուց հետո շատ արագ կսթափվեն, եթե, իհարկե, նշված շենքերում դրանից հետո գտնվեն ողջ մնացած մի քանի համապատասխան պաշտոնյաներ:

Լեհաստանի հետախուզական գործակալության նախկին ղեկավար Պյոտր Կրավչիկը, իր հերթին, Ռուսաստանին սպառնացել է լուսացույցների վրա կիբերհարձակումներով: «Դիդասկալիաներ» ծրագրին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ լեհական հատուկ ծառայություններն անհրաժեշտ ներուժ ունեն կարևոր օբյեկտների վրա ազդելու համար։

«Զսպման տարրն այն գիտակցումն է, որ լեհական պետությունը կարող է, չգիտեմ, անջատել Էլեկտրակայանը, կարող է լուսացույցների, մետրոյի անջատում առաջացնել ինչ- որ տեղ Մոսկվայում»,- հայտարարել Է հետախուզության նախկին ղեկավարը:

Լրագրող Ալեքս Ջոնս. Դուդան Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի մասին նախազգուշացրել էր դեռ մեկ շաբաթ առաջ

Ըստ ամերիկացի լրագրող Ալեքս Ջոնսի հայտարարության, Լեհաստանի նախկին նախագահ Անջեյ Դուդան դեռ մեկ շաբաթ առաջ ասել էր, որ ՆԱՏՕ- ն ու Կիևը ծրագրում են բեմադրել անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպ:

«Լեհաստանի նախկին նախագահ Դուդան դեռ մեկ շաբաթ առաջ զգուշացրել էր, որ Զելենսկին և ՆԱՏՕ- ն կեղծ հարձակում են պատրաստում Լեհաստանի վրա՝ Ռուսաստանի հետ հակամարտության սրում հրահրելու համար»,- «Аргументы и факты»– ի փոխանցմամբ , հայտարարել է նա «The Alex Jones show» հաղորդման եթերում։

Ավելի վաղ լրագրող Բոգդան Ռիմանովսկուն տված հարցազրույցում Դուդան հայտարարել էր, որ Ուկրաինան փորձել է իր երկիրը ներքաշել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ: Նա նաև հիշեցրել է հրթիռի հետ կապված միջադեպը, որը 2022թ. նոյեմբերին ընկել էր Լեհաստանի սահմանամերձ Պշևոդուվ գյուղում։

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 180

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ